ԶԼՄ

Էվոլյուո (Evoluo) հիմնադրամը բաց է տարբեր ԶԼՄ-ների հետ համագործակցելու համար: Մենք ուրախ ենք պատասխանել Ձեր հարցերին և մեկնաբանել նախագծերը, որոնք մենք այս պահին իրականացնում ենք: Եթե Ձեզ մոտ կառաջանան հարցեր, հրավիրում ենք գրել հետևյալ հասցեով` e-mail: kontakt@evoluo.org.pl


Ճարպակալությունն համարվում է համակարգված հիվանդություն, կապված օրգանիզմում ճարպային հյուսվածքի անոմալ կուտակման հետ: Գիրությունն ու նրան ուղեկցող հիվանդություններն հանդիսանում են ժամանակակից քաղաքակրթության հանրային առողջության կարևոր և լուրջ ասպեկտ: Մինչև վերջին ժամանակներս այդ խնդիրը վերաբերում էր միայն զարգացած, հարուստ երկրներին: Այսօր այն արդիական է աշխարհի շատ հասարակություններում :

Մոտակա հաշվարկներով 1995թ. մեր մոլորակի վրա 200 միլիոն չափահասներ ունեցել են ավելորդ քաշ, իսկ մինչև 5 տարեկան երեխաների թիվը կազմել է 18 միլիոն: 2000թ. 300 միլիոնից ավել չափահասներ պատկանում էին գեր մարդկանց թվին, այդ թվում 132 միլիոնը զարգացած երկրներում և 170 միլիոնը աշխարհի այլ երկրներում: 2005թ. ընթացքում արված հաշվետվությունը ցույց տվեց, որ աշխարհի մասշտաբով 15 տարին լրացած 1,6 միլիարդ մարդ ունի ավելորդ քաշ և առնվազն 400 միլիոնը տառապում են ճարպակալությամբ:

Առողջապահության Համաշխարհայաին կազմակերպության կանխատեսումների համաձայն 2015թ. ավելորդ քաշով մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կարող է հասնել 2,3 միլիարդի, իսկ ճարպակալությամբ տառապողների թիվն ավելի քան 700 միլիոնի:

Ճարպակալությամբ տառապող մարդկանց թվի ամենամեծ աճը նկատվում է ավելի թույլ զարգացած երկրներում ապահոված բնակչության շրջանում: Այդ վայրերում նկատվում է հավասարաչափ աստիճանի ճարպակալում և ծայրահեղ թերսնում (վատ սնունդ): Ճարպակալումը դա հարատև (քրոնիկական) հիվանդություն է կապված ճարպային հյուսվածքի կուտակման հետ: Մինչ օրս մենք չգիտենք ճարպակալման հստակ պատճառը, սակայն մենք հոյակապ կերպով ուսումնասիրել ենք դրա առաջացման մեխանիզմները, որը կայանում է դրական էներգետիկական բալանսի մեջ` մարմնի քաշի ավելացում ճարպային հյուսվածքի կուտակման հաշվին տեղի է ունենում այն դեպքում, եթե օրգանիզմը չի ծախսում էներգիայի այն քանակությունը, որը ստանում է սննդի միջոցով:

Ճարպային հյուսվածքի, մասնավորապես վիսցելյար ճարպի մակարդակի ավելացումը հանդիսանում է սիրտանոթային հիվանդություների զարգացման, 2-րդ տեսակի շաքարային դիաբետի, զարկերակային հիպերտոնիայի, դիսլիպիդեմիայի, քնի խանգարման վտանգի ավելացման անկախ գործոն: Բացի այս հիվանդություններից առաջանում են նաև այլ խանգարումներ: Չնայած նրան, որ այդ հիվանդություններն անմիջականորեն չեն սպառնում մարդու կյանքին, նրանք կարող են նշանակալի աստիճանով փոխել կյանքի որակը դեպի վատ կողմը, օրինակ, հանգեցնել հոդերի դեգեներատիվ փոփոխությունների և դեպրեսիայի:

Գեր մարդու մարմնի քաշի նվազեցումը հանգեցնում է մետաբոլիկական, էնդոկրին և հոգեբանական թեթևության:

Ճարպակայության բուժման կոնսերվատիվ մեթոդներին են պատկանում ռացիոնալ սննդակարգը, ապրելակերպի փոփոխությունը, հոգեթերապիան, դեղորայքային թերապիան: Վերջիններիս անարդյունավետության դեպքում անհրաժեշտ է կիրառել վիրաբուժական մեթոդներ, որոնք հանդիսանում են ճարպակալությամբ արտահայտված հիվանդների բուժման ավելի արդյունավետ մեթոդ:

Բացասական էներգետիկ հաշվեկշիռը, որը ստեղծվում է վիրաբուժությունից հետո, առաջանում է սննդի ընդունման նվազեցման հետևանքով: Վիրաբուժական միջամտությունն ի տարբերություն կոնսերվատիվ բուժման մեթոդների, ապահովում է երկարաժամկետ և ավելի բարձր աստիճանի քաշի նվազեցում:

Վիրահատության կիրառումից հետո, մարմնի քաշի նվազման հետ մեկտեղ մենք հաճախ նկատում ենք կյանքի որակի միաժամանակյա բարելավում և ճարպակալման հետ կապված տհաճությունների ու հիվանդությունների էական նվազեցում կամ անհետացում:

Բժշկական գիտությունների դոկտոր Վոյցեխ Լի

Obesity and overweight. 2006. (Accessed at http://www.who.int/mediacentre/factsheets/fs311/en/.)

evoluo foundation © 2014