Օգնություն գեր մարդկանց

Մենք մեզ լավ ենք զգում այն ժամանակ, երբ դրական ենք ընդունում մեր կազմվածքը: Մենք ձգտում ենք նրան, որպեսզի ավելի գեղեցիկ տեսք ունենանք և որպեսզի ավելի շատ մարդ դա նկատի: Սեփական տեսքի համար գոհունակությունը վերածվում է կյանքով ուրախանալու կարողությանը: Հեզաճկուն (նրբագեղ), բարեկազմ կազմվածքը նշանակում է առողջ մարմին: Իսկ առողջ մարմնում առողջ հոգի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խիստ մտահոգված է նրանով, որ ամեն տարի ճարպակալությամբ տառապող մարդկանց թիվն ավելանում է: Դա ավելի շատ սկսել է վերաբերել նաև երեխաներին և դեռահասներին: Լեհաստանին ևս ավելի շատ սպառնում է ճարպակալման համաճարակը:

Լեհաստանում մշտապես աճում է գեր մարդկանց տոկոսը: Լավագույն ցուցանիշ է համարվում ՊՈԼ-ՄՈՆԻԿԱ–ԲԻՍԻ (POL-MONICA-BIS) հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են Վարշավայի աջափնյա բնակիչների շրջանում: Ցույց տրվեց, որ ճարպակալման չափանիշներին համապատասխանող մարդկանց տոկոսը (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց) կարելի է հավասարեցնել ամբողջ Եվրոպայում անցկացված հետազոտությունների արդյունքներին (22% կանանց, 15% տղամարդկանց շրջանում):

Մենք ավելի շատ կենտրոնացած ենք կարիերիայի վրա, իսկ դա կապված է սթրեսների և աշխատանքային ծանրաբեռնվածության հետ: Մենք չենք մտահոգվում ո՛չ ռացիոնալ (բանական) սննդակարգի, ո՛չ մեր ֆիզիկական վիճակի մասին: Մենք ապրում ենք մշտական վազքի մեջ, ամեն ինչ անում ենք շտապելով, չնկատելով թե ինչպես է ավելանում քաշը և արդյունքնում մենք դառնում ենք չափազանց գեր:

Գեր մարդկանց մոտ, կապված դրական ինքնընդունման բացակայության հետ, բացի տեսքի և առողջության համար վախից ավելանում են լրացուցիչ խնդիրներ: Նրանք հաճախակի են ընկնում դեպրեսիայի մեջ, զգում են իրենց ոչ լիարժեք: Գեր երեխաների վրա ծիծաղում են դպրոցում, և դա ևս իր արտացոլանքը կարող է թողնել նրանց ապագա կյանքում:

Էվոլյուո (Evoluo) հիմնադրամը տեսնում և գիտակցում է գեր երեխաների խնդիրները: Ճարպակալումը շատ հաճախ պատճառ է հանդիսանում սեփական անձի դրական ընկալման բացակայության, ցածր ինքնագնահատականի համար, ինչպես նաև խոչընդոտ է հանդիսանում երազանքների և ծրագրերի իրականացման համար:

Անծանոթ մարդկանց համար գեր մարդիկ հաճախակի ասոցացվում են ծույլ մարդու հետ, ով հոգ չի տանում իր մասին, և ամենայն հավանականությամբ, հանդիսանում է ոչ բավարար կոմպետենտ (իրավասու):

Այդպիսի մարդկանց մոտ շատ հաճախ առաջանում են ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ, այդ իսկ պատճառով նրանք աջակցության, հոգեբանական մասնագիտական օգնության կարիք ունեն: Քանի որ ճարպակալումը, բացի այլ բաներից, նաև որոշակի մտավոր վիճակ և ինտելեկտուալ թմրածություն (լեթարգիա) է:

Գործողություններ ձեռնարկելու համար այդպիսի մարդկանց անհրաժեշտ է հուզական ազդակ (խթան): Գերազանց խթան է հանդիսանում մասնագիտական քոուչ-սեսիաները, որոնք անցկացվում են մասնագետների կողմից: Նրանք կօգնեն Ձեզ անցնել թերապիայի բոլոր փուլերը: Սկսած ախտորոշումից, բուժումից և այն ավարտելով հոգեբանական աջակցությամբ, ինչը շատ կարևոր է զարգացման ուղիների բացահայտմամբ, ինքնորոշման հասնելու խրախուսմամբ և նոր գրավիչ աշխատանք գտնելու օգնությամբ:

Մարմնի քաշի ավելացում ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են օգտվել մեր օգնությունից, մենք առաջարկում ենք`

  • Հոգեբանական աջակցություն բուժման ողջ ընթացքում, այդ թվում նաև հետվիրահատական շրջանում:
  • Քոուչ-սեսիաներ, որոնք խթանում են ինքնորոշումը, վերականգնում լիարժեքության զգացումը:
  • Մասնագիտական ակտիվության դրդում, շրջապատ (ասպարեզ) դուրս գալու օգնություն:
  • Ուսուցման նյութերի հասանելիություն:
  • Միաժամանակ մենք ապահովում ենք կապ մի խումբ բժիշկների հետ, որոնք հատուկ բուժ. հիմնարկություններում զբաղվում են ճարպակալության և դրա հետ կապված հիվանդությունների բուժմամբ:

Արտաքին տեսքն ունի նշանակություն, սակայն մենք պարտավոր չենք դառնալ իդեալական: Մենք պարտավոր ենք սովորել ինքնընդունումը: Գիրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա աշխատանքային և անձնական կյանքում նպատակների իրականացման համար:

evoluo foundation © 2014