Միջմշակութայնություն

Լեհաստանը ավելի շատ է դուրս գալիս միջազգային հանրություն, իսկ միջազգային հանրությունը ավելի հաճախ է այցելում Լեհաստան: Մեր երկրի տնտեսական զարգացման հետ մեկտեղ մեր երկիր են գալիս ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ, ովքեր հենց մեր երկրի հետ են որոշել կապել իրենց ապագան: Դա հսկայական, սակայն ինչպես նախկինում թերգնահատված խնայողություն է, որը կարող է հարստացնել մեր սեփական մշակույթը և նորագույն պատմությունը:

Էվոլյուո (Evoluo) հիմնադրամը ցանկանում է ցույց տալ, թե ինչպես մենք կարող ենք օգտվել այդ խնայողությունից, թե ինչպես դարձնել մեր երկիրն ավելի բազմազան, հետաքրքիր և գունագեղ: Մենք ցանկանում ենք դառնալ այն վայրը, որը գնահատվում է աշխարհում, որտեղ միջմշակութայնությունը ոչ միայն հասարակական օգնություն, ինտեգրացիայի աջակցություն և հոգածություն է փախստականների նկատմամբ, այլ նաև առաջին հերթին, գունազարդ, հանդուրժող և բաց հասարակություն ստեղծելու համատեղ ունակություն:

Միջմշակութայնությունը դա համաձուլվածք և մշակութային միություն է, ճաշակի, սովորույթների, երաժշտության և արվեստի բազմազանություն: Դա նոր աշխարհի ուսումնասիրություն է:

Մենք կազմակերպում ենք`

  • Համերգներ
  • Ցուցահանդեսներ
  • Էքսկուրսիաներ
  • Դեգուստացիաներ (համտեսումներ)
  • Շնորհանդեսներ
  • Ներկայացումներ
  • Մրցույթներ
  • Հեռուստատեսային հաղորդումներ և ռադիո հեռարձակումներ

evoluo foundation © 2014