Մեր մասին

Հիմնադրամը (Ֆոնդը) ցանկանում է հոգ տանել այն բոլոր անձանց համար, ովքեր գիտակցում են իրենց ներուժը, արվեստի բնագավառում ունեն երազանքներ, ինչպես նաև մտավոր ու ստեղծագործական հմտություններ: Մենք ուզում ենք հոգ տանել և օգնել այն մարդկանց ինքնիրականանալ, ովքեր ինչ-որ պատճառներով զգում են իրենց անլիարժեք, թույլ, ովքեր տեսնում են իրենց գործողություններին խանգարող արգելքներ, հուզականորն չեն կարողանում համակերպվել իրականության հետ:

Մենք ցանկանում ենք, որ այդ մարդիկ գիտակցեն, որ հիվանդությունը, վատ արտաքին տեսքը, գումարի և կապերի բացակայությունը պարտադիր չէ, որ հանդիսանան արգելքներ իրենց կյանքը դեպի դրականը փոխելու համար:

Էվոլյուո հիմնադրամը ստեղծվել է Արմեն Մեխակյանի կողմից, ով Լեհաստանի առաջին իմիջ- մարզիչն (իմիջ-քոուչ) է հանդիսանում: Նրա նպատակն է մոտիվացնել և աջակցություն ցուցաբերել մարդկանց, ովքեր չնայած որ գիտակցում են իրենց ներուժը, սակայն չեն տեսնում հնարավորություններ իրականացնել իրենց մտքերն ու գաղափարները:

Հիմնադրամն իր օգնությունը հասցեագրում է այն մարդկանց, ովքեր իրենց իրականությունը, որում նրանք գործում են, չեն գնահատում որպես դրական: Այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիքներ և կոմպետենտություն (իրավունակություն), սակայն ինչ-որ պատճառներով չեն կարող այն կիրառել: Այն մարդկանց, ովքեր ունեն իրենք իրենց ցանկալի կերպարի պատկերը, սակայն նրանք խուսափում են իրականացնել այն, շրջապատում նկատելով չափազանց շատ տարբեր խոչընդոտներ և սահմանափակումներ:

Քոուչ- սեսիաների (քոուչ-նիստերի) ձևաչափերով հանդիպումների միջոցով մենք ուզում ենք տալ իրենց այն համոզմունքը, որ իրենց երազանքները կարող են վերածվել հստակ ծրագրերի (պլանների), ինչպես նաև օգնել իրենց իրականացնել այդ ծրագրերը, վերականգնելով ինքնընդունումը և հավատը սեփական հնարավորությունների նկատմամբ:

Քոուչինգը միայն նորաձևություն չէ: Այն առաջին հերթին արդյունավետ աշխատելու մեթոդ է, որի շնորհիվ աջակցության կարիք ունեցող անձը ունակ է ինքնուրույն որոշել իր կյանքը և մասնագիտական նպատակները, ապա գտնել բոլոր ուղիներն այն իրականացնելու համար:

Քոուչինգը դա հոգեթերապիա չէ: Այն նաև խորհրդատվություն չէ: Այն օգնություն է անձնային պահանջմունքների սահմանման (որոշման) գործընթացում և երազանքներին հասնելու ճանապարհի համատեղ շարունակությունն է

Անվճար մասնակցեք անհատապես Ձեր պահանջմունքների համար ընտրված քոուչ-սեսիաներին: Դրանց շնորհիվ Դուք կտեսնեք, թե ինչ ռեսուրսներ (պաշարներ) կան Ձեր մեջ: Դուք կսովորեք կառավարել դրանք և արդյունքում կկազմակերպեք Ձեր կյանքը ըստ Ձեր ցանկության:

Քոուչ-սեսիաները կօգնեն Ձեզ գիտակցել Ձեր ներուժը և ցույց կտան, որ կա այն օգտագործելու իմաստ, որպեսզի փոխեք Ձեր կյանքը: Մի փորձեք կենտրոնանալ նրա վրա ինչ Դուք չունեք, այլ փոխարենը, մտածեք և վերլուծեք այն, ինչը Դուք ունեք: Ինչպիսի՞ ունակությունների եք Դուք տիրապետում և ինչպե՞ս կարող եք Դուք այն զարգացնել, որպեսզի փոխեք Ձեր կյանքը: Ի՞նչը Դուք կարող եք անել ամենալավը և ի՞նչ եք դուք սիրում:

Փոփոխությունների անհնար լինելու մասին անընդհատ կրկնելու և դժգոհելու փոխարեն սովորեք գործել: Սովորեք կառավարել ձեր կյանքը, նվիրական նպատակին հասնելու համար:

Պետական Միասնական գրանցամատյանում մեր № 0000453832

evoluo foundation © 2014