Արմեն Մեխակյան

Էվոլյուո (Evoluo) հիմնադրամի գաղափարի հեղինակ և հիմնադիրն է հանդիսանում Լեհաստանի քաղաքացի և ծագումով հայ Արմեն Մեխակյանը: Արդեն 10 տարիների ընթացքում նա օգնություն է ցուցաբերում մարդկանց անձնային զարգացման ոլորտում: Արմենը, որպես հոգեբան, կարծում է, որ այլ մարդու հետ մեր հաղորդակցվելու որակը անմիջական կապ ունի մեր կյանքի որակի հետ: Լեզվի գեղեցկությունը, բառապաշարը, ոչ վերբալ հաղորդակցումը, ձայնի տոնայնությունը, որով մենք հաղորդակցվում ենք միմյանց հետ, ունի շատ կարևոր նշանակություն հաղորդակցման գործընթացի համար: Այս բնագավառում Արմենն իր գիտելիքները ձեռք է բերել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, հաղորդակցման ամերիկյան դպրոցում, Վարշավայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և Լեհաստանի նեյրոլեզվաբանական ծրագրավորման (ՆԼԾ) ինստիտուտում:

Հաղորդակցումը և նրա հետ կապված խնդիրները միշտ գտնվել են Արմենի ուշադրության կենտրոնում: Նա ձեռք է բերել փորձ և ուսումնասիրել է այս թեման աշխատանքի ընթացքում: Սկզբնական շրջանում նա հանդես է եկել համաժամանակյա թարգմանչի դերում, իսկ հետագայում առևտրի և մարքեթինգի բաժնում, ինչպես նաև գովազդային ոլորտում: Քոուչինգի հեղինակային ծրագրի ստեղծումը հանդիսանում է նրա երազանքի իրականացումը: Իմիջ-քոուչինգը, Արմենի կարծիքով, մեր տեսքի փոփոխությունը կամ բարելավումն է առանց մեր անձի զոհաբերման: Նույնիսկ, ընդհակառակը, այն միևնույն ժամանակ ընդգծում է մարդու անհատականությունը կամ հիմնարկի և ընկերության բնույթը:

Եթե ընդունենք, որ իմիջը հանդիսանում է արտաքին տեսքի, վարքի, հաղորդակցման ոճի, ինքնաներկայացման, ինքնաընդունման մի մասը, ապա իմիջ-քոուչինգը դա ընդհանուր աշխատանք է մարդու կամ ընկերության արտաքին և անձնային պաշարների լիովին օգտագործման կարողության վրա: Արմենն հանդիսանում է մեթոդի հեղինակ, ինչպես նաև Լեհաստանի առաջին իմիջ-քոուչներից մեկը: Իր ծագման շնորհիվ Արմենը հոյակապ հասկանում է միջմշակութային հողը, տարբերությունների ընկալումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Մեր ժամանակներում Եվրոպայի մշակութային համաձուլումը միավորվում է նաև Լեհաստանում, լեհական գործարարության մեջ և առօրյա կյանքում: Իսկ Արմենն համարվում է փորձագետ այդ ոլորտում:

Արմենն իր մասին ասում է. <<Ես չեմ սիրում <<երազանք>> բառը, նախընտրում եմ խոսել ծրագրերի մասին, քանի որ ամեն ինչ միանգամից դառնում է ավելի իրական: Ես չեմ սիրում պարտվել, և եթե ինձ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, ես ինքս ինձ ասում եմ, որ դա ինձ անհրաժեշտ չէր, որ ես դա իրականում չէի ուզում: Ես ինձ խոստացել եմ մի բան` երբեք չդժգոհել: Անհրաժեշտ է հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է և հետևողականորեն հասնել դրան>>:

evoluo foundation © 2014